«Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են դատախազություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի, Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ 215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն դրամ։

Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով