Ալեն Սիմոնյանը Ալեքսեյ Սանդիկովի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել հանդիպել ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին:

Կարևորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրներին հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար և պատրաստակամություն հայտնեց կազմակերպել վերոնշյալ հանդիպումը:

Սանդիկովը հույս հայտնեց, որ նախորդ գումարման խորհրդարանում ձևավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով