Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դանիելյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից», – նշված է վարչապետի որոշման մեջ: