Բուլղարիայում հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտով. Տիգրան Ավինյան

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի հետ հանդիպմանը նշել եմ, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումը լավ հնարավորություն էր նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը:

Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին:

Հանդիպմանը քննարկել ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով:

Անդրադարձ ենք կատարել #ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով