Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Գևորգյանն ասաց, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ, և ինքը հնարավորության դեպքում կներկայանար դատարան:

«Եթե իմ ներկայությունը ապահովելու անհրաժեշտությունը կար, ընդամենը դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, կապվեր ինձ հետ ու խնդրեր ներկայանալ, քանի որ իմ բացակայությունը համարում է անհարգելի: Այդ պարագայում, հարգելով դատարանին, երևի այդ հնարավորությունը կունենայի գնալ»,- ասաց Գևորգյանը:

Հիշեցնենք, որ այսօր Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով