Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Պակիստան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Պակիստան՝ քննարկելու պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցը։

Ավանդաբար սերտ կապեր ունեցող երկրներն անցած ամիս նոր համաձայնագիր էին ստորագրել՝ պաշտպանության բնագավառում, հատկապես՝ զինուժի կատարելագործման ոլորտում փոխգործակցությունը մեծացնելու, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու վերաբերյալ։

Պակիստանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են նաև Ադրբեջանի հետ՝ երկու շաբաթ առաջ երեք երկրները Բաքվում հռչակագիր են ստորագրել տնտեսության, պաշտպանության ու այլ ոլորտներում կապերն ամրապնդելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով