Կենդանիներին ջրելու նպատակով լճակից ապօրինի ջրառ իրականացնու համար քաղաքացին տուգանվել է

Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները  ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից «Կարմիր ավազ» կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ. Խուդոյանը, կենդանիներին ջրելու նպատակով, լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է:

Խուդոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի չափը կազմել է 150.000 ՀՀ դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով