«Առանց պետականության և ինքնիշխանության կորստի». Լուկաշենկոն հայտարարել է, որ դեմ չէ ՌԴ-ի հետ ինտեգրմանը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը դեմ չէ Ռուսաստանի հետ ինտեգրմանը, սակայն դա հնարավոր է միայն առանց պետականությունն ու ինքնիշխանությունը կորցնելու, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մենք խոսում ենք ինտեգրացիայի մասին, մենք պետք է հստակ հասկանանք. ցանկացած ինտեգրում՝ առանց պետականության և ինքնիշխանության կորստի», – ասել է նա լրագրողների և հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մենք երբեք դեմ չենք եղել ամենամոտ դաշինքին, բայց մեզ միշտ պահել են հեռավորության վրա, իսկ այժմ դուք (Ռուսաստանը) մեզ հեռավորության վրա եք պահում», – հավելել է Լուկաշենկոն:

Ինչպես նշել է ղեկավարը, «ակնարկներ են գալիս առ այն, որ ինտեգրումը հասկացվում է որպես Բելառուսի մուտքը Ռուսաստան»:

«Մենք ինքնիշխան և անկախ պետություն ենք: Երբ ես լսում եմ այս ակնարկները Ռուսաստանին միանալու մասին, ես միշտ Պուտինի գլխով մտածում եմ՝ արդյոք Ռուսաստանին մեկ այլ գլխացա՞վ է պետք: Ոչ: Ահա թե ինչպես է դա հասկանում Ռուսաստանի նախագահը: Ինտեգրվելու, ամբողջ տնտեսության մեջ ինտեգրումը զարգացնելու համար պետք չէ ինչ -որ մեկին վերցնել ու ընդգրկել կազմում»,-ասել է Բելառուսի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով