ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց պատգամավորներ Անդրանիկ Թևանյանին և Արծվիկ Մինասյանին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ տեղից խոսելու համար:

Ամբիոնից ելույթ էր ունենում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին: Այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը սկսեցին տեղից խոսել և խանգարել ելույթ ունեցողին:

«Ձեր ելույթի ժամանակ կքննարկենք ձեր ելույթի թեզերը, վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր ձևով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով