tert.am: «Թալիբան» արմատական խմբավորման գրոհայինները օգոստոսի 8-ին գրավել են Թախար նահանգի կենտրոնը՝ Թալուկան քաղաքը: Գրավմանը նախորդել են կառավարական ուժերի հետ ծանր մարտերը, որոնք տևել են գրեթե մեկ օր, գրում է «Սինխուա» գործակալությունը:
Կառավարության բոլոր շենքերը գտնվում են թալիբների վերահսկողության տակ: Բացի այդ, տեղի բանտից «Թալիբան»-ի անդամները ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, ասել է աղբյուրը:
«Թալիբան»-ի խոսնակը հաստատել է Թալուկանի գրավման մասին տեղեկատվությունը: Նա ասել է, որ տեղի բնակիչներն ապահով են, նրանց չեն սպառնում վրեժխնդրությամբ: