Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։
News.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ-ից ասել են, որ ամեն ինչ վերահսկելի է, խուճապ չկա․
«Այս պահի դրությամբ 13 հոգու են իջեցրել»,- հայտնել են ԱԻՆ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են խցիկների մեջ: