Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 14 զոհ, 18 վիրավոր |tert.am|

tert.am: Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Բալըքեսիր նահանգում, վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Ըստ Trafik İzmir-ի, միջադեպի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է, 18-ը` վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը մոտ հինգին: Էդեմիտ ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և, դեռևս անհայտ պատճառով, շրջվել: Դրա հետևանքով 11 մարդ մահացել է տեղում, ևս երեքը մահացել է հիվանդանոցում:

Դեպքի այլ մանրամասներ դեռ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն:

Фото © Twitter / Radyotrafik35

Фото © Twitter / Radyotrafik35

Фото © Twitter / Radyotrafik35

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով