Նախագահը ստորագրել է աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամկետը երկարաձգող օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Աջա­կողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: 

Այս շաբաթ ընդունված օրենքով մինչև մայիսի 1-ը կթույլատրվի ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված մոտ 1000 աջ ղեկով մեքենա։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը շեշտել էր, որ կառավարությունը վերջին զիջումն է անում աջ ղեկով մեքենաների ներկրման մասով, և օրենքի փոփոխություն այլևս չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է արդեն շահագործվող մեքենաներին, նա վստահեցրել է՝ այդ վարորդների համար որևէ խոչընդոտ չի լինելու:

 

ՀՀ նախագահ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով