Օգոստոսի 7-11-ը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-11-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով