Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի՝ Ազգային ժողովում գործունեությունը շարունակելու արգելքի դեպքին: 

«Լիլիան Գալստյանին անձամբ եմ ճանաչում, շատ ցավում եմ իր հետ կապված միջադեպի առիթով: Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով