hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգապահական տույժ կիրառեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ` զրկելով նրան ձայնի իրավունքից: Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ձևավորման հարցի քննարկմանը Մկրտչյանն իր ելույթում մի քանի անգամ կրկնեց` «ձեր Նիկոլը»:
Նիստը վարող Հակոբ Արշակյանը նրան կոռեկտության կոչ արեց, սակայն նա նորից կրկնեց, ապա ասաց` «կապիտուլյանտ Նիկոլը»: Նիստերի դահլիճ եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և կարգադրեց քարտուղարությանը պատգամավորի խոսափողն անջատել: Ըստ նրա` Աննա Մկրտչյանն իր բառամթերքով արդեն մի քանի օր է փորձում է աչքի ընկնել:
Շարունակությունը՝ hetq.am-ում։