«Սանիթեք» ընկերության տնօրինությունից հայտնում են, որ ընկերությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու, հաշվի չառնելով նույնիսկ այն փաստը, որ մեծածավալ վնասներ է կրում, քանի որ ընկերության աղբամանները շարունակում են այրվել ամեն օր, արդեն իսկ ձեռք է բերել նոր աղբամանների խմբաքանակ:
Դրանք քաղաքապետարանի հետ համագործակցությամբ շուտով կտեղադրվեն Երևանի փողոցներում` «Մաքուր Երևան» ունենալու նպատակին ևս մեկ քայլով մոտենալու համար:
«Սանիթեք» ընկերություն