Կենտրոնում «կարմիր գծերի» վարձավճարը կթանկանա. Վիկտոր Մնացականյան

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա: Այդ մասին հայտարարել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը «Ազատության» եթերում:

Մնացականյանն ասել է, որ Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, այլ քաղաքացիների, հետիոտների համար է:

Թաղապետը, սակայն, այդ նորամուծության ժամկետները չի նշել: «Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – հավելել է նա։

Անդրադառնալով վճարներին՝ Մնացականյանն ասել է, որ հիմա օրական 35 դրամ են վճարում, մինչդեռ, Մոսկվայում, օրինակ, վարձը մոտ 25-30 դոլար է:

«Հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը», – հավելել է Մնացականյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով