Նրանք պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել մարդասիրական ոլորտում․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։

Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Անդրադառնալով Դուշանբեում տեղի ունեցած քննարկմանը՝ առաջնորդները վերահաստատեցին հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմանն ուղղված քայլերը: Նրանք նաև պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել մարդասիրական ոլորտում:

Վարչապետը և նախագահը իրենց նախարարներին հանձնարարեցին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղղակի երկխոսությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով