lragir.am: ՀՀ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Բնապահպանության նախարարությանը փոխանցվեցին հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ու կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում գործառույթները:
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դա երկարատև պրոցես է, որը կոլեկտիվի վրա է ազդելու: «Հիմա կառավարության որոշում ենք ընդունում, պետք է դեռ գնա Ազգային ժողով: Այս ընթացքում կոլեկտիվը գիտի, որ ԱԻՆ-ում չի, բայց էստեղ էլ չի: Օդի մեջ են մնում: Խնդիր է նաև, որ բոլորը չեն գնալու բնապահպանության նախարարություն»,-«Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց նա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ լավագույն կադրերը կմնան համակարգում, ինչին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ սա մեծամասշտաբ փոփոխությունների շրջանակում է:
Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրում։