Իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ հանձնաժողովների հարցով քննարկում չեն ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները խորհրդարանական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցով քննարկում չեն ունեցել. իշխանությունից պնդում են, թե ընդդիմադիրները պատրաստ չեն քննարկման:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մեր գործընկերներն այս պահի դրությամբ պատրաստ չեն այդ քննարկմանը: Մենք միշտ բաց ենք քննարկման համար, ես բազմիցս դիմել եմ, որ այդ քննարկումը տեղի ունենա, բայց մեր գործընկերները պատրաստ չեն այդ քննարկմանը, ուստի շարժվում ենք այնպես, ինչպես օրենքն է թելադրում»,-ասաց Սիմոնյանը:

Եթե ընդդիմությունը որոշի իրեն հասանելիք հանձնաժողովների համար նախագահի թեկնածու չներկայացնել, ապա ԱԺ նախագահի խոսքով, դրանք մեխանիկորեն անցնում են իշխող խմբակցությանը: Կան հանձնաժողովներ, որոնք իշխանությունը գտնում է, որ պետք է անպայման լինեն իրենցը, ունեն որոշում:

Սիմոնյանը հիշեցրեց, որ ինքն ասել էր, թե ավելի ճիշտ կլինի, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրվի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց ընդդիմադիր երկու խմբակցություններն իրենք են որոշել, որ պետք է առաջադրվի «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով