Բայդենը հայտարարել է Լիբանանին 100 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Լիբանանին: Այս մասին ի աջակցություն Լիբանանի բնակչության կազմակերպված միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ի` Սպիտակ տան պաշտոնական ալիքում:

«Այսօր ես հայտարարում եմ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի նոր հումանիտար օգնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ կողմից Լիբանանին տրամադրած հումանիտար աջակցությունը գերազանցում է 560 մլն ԱՄՆ դոլարը»,- հայտնել է Բայդենը: Նա կոչ է արել մյուս երկրներին ևս ակտիվացնել աջակցությունը Լիբանանի ժողովրդին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով