Թուրքիայի ցամաքային ուժերը նոր հրամանատար ունեն |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի զինված ուժերում գեներալների և ծովակալների թիվն ավելացվել է՝ 240-ից հասնելով 266-ի: Համապատասխան որոշումն ընդունվել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստին, որը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Խորհրդի որոշմամբ՝ Թուրքիայի ցամաքային ուժերի նոր հրամանատար է նշանակվել գեներալ Մուսա Ավսևերը:

Որոշում է ընդունվել նաև մեկ տարով երկարացնել ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Հասան Քյուչուքաքյուզի և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի պաշտոնավարման ժամկետները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով