Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել, բայց հետ են կանգնել խոստումից․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Ենի Շաֆաք» պարբերականին այսօր ասել է, թե Ֆրանսիան և Հունաստանը խոստացել են օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են որոշումը:

«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան խոստացավ, հետո չեղարկեց առաջարկը, Հունաստանը խոստացավ, հետո հաղորդեց, որ իրենց մոտ էլ կան հրդեհներ»,- ասել է Չավուշօղլուն:

Անօդաչուներից ստացված տեսանկարահանումները վկայում են, որ անտառային հրդեհները Թուրքիայում հասել են Միջերկրականի ափին գտնվող Մարմարիս ավանին:

Հրշեջները և փրկարար ծառայությունները փորձում են օդանավերով և ուղղաթիռներով հասցրած ջրով մարել կրակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով