tert.am: Հյուսիսային Կորեան կազմակերպել է բանակի պարենային պաշարների բաշխում՝ երկրի բնակչության շրջանում հերթական սովից խուսափելու համար, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը:
Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝ սովի նոր ալիքը սպառնում է Հյուսիսային Կորեային՝ կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև 2021 թվականին կլիմայի փոփոխության պատճառով: Երկրում երաշտ էր և շոգ եղանակ, ինչը բացասաբար է անդրադարձել առանցքային գյուղատնտեսական մշակաբույսի` բրնձի աշնանային բերքի վրա:
Բացի այդ, շոգը և երաշտը ոչնչացրել են եգիպտացորենի բերքի զգալի մասը և հարվածել անասնապահական ոլորտին: Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Փհենյանը սովի դեմ պայքարը դիտարկում է որպես «ազգի գոյության հարց»: