panarmenian.net: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուռահիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Դա նշանակում է, որ Բաչկովն Օլիմպիադայի առնվազն բրոնզե մեդալակիր կլինի։
63 կգ քաշային կարգում հանդես եկող Բաչկովն առավելության է հասել ուզբեկ մարզիկի հանդեպ 5։0 հաշվով։
Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ:
Մեկնարկային գոտեմարտերում Բաչկովը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: