ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ |armenpress.am|

 armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:

«Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»,-ասված է հաղորդագրությունում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ, քաջ առողջություն և բարեկեցություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով