Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար |tert.am|

tert.am: Թուրքիան օգնություն է խնդրել ԵՄ-ից երկրում տարածվող հզոր անտառային հրդեհները մարելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Թուրքիան գործարկել է Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտնել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու մասին»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին հայտարարել է, որ պետությունը կրակի դեմ պայքարում մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով