ՄՕԿ-ը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի բացառում, որ կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ Քրիստինա Տիմանովսկայային հավաքականից դուրս թողնելու և բռնի հայրենիք վերադարձնելու փորձի համար։

Մարզուհին այսօր պետք է Տոկիոյում մասնակցեր 200 մետր վազքի մրցումներին, սակայն վերջին պահին Բելառուսի օլիմպիական թիմը չեղարկել էր նրա հայտավորումը՝ պատճառաբանելով, թե 24-ամյա Տիմանովսկայան «հոգեբանորեն պատրաստ չէ մրցումներին»։

Թեթևատլետը, մինչդեռ, պնդում է, թե իշխանություններն իրեն պատժում են սոցիալական ցանցերում Բելառուսի օլիմպիական կոմիտեին քննադատելու համար։ Տիմանովսկայան հարկադիր թռիչքից առաջ դիմել էր Ճապոնիայի ոստիկանությանը և հրաժարվել օդանավ բարձրանալ։

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Չեխիան, հայտարարել են, թե պատրաստ են բելառուսցի մարզուհուն քաղաքական ապաստան տրամադրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով