«Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում:

Իշխան Սաղաթելյանն այս մասին նշել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա սկզբում նշեց, որ ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների հարցը երկրի առջև ծառացած խնդիրների համատեքստում երկրորդական են: Երբ լրագրողները պնդեցին ԱԺ փոխնախագահի թեկնածության հարցը, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու են: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք հենց  ինքն է լինելու, նա նշեց. «Այո, ես եմ»:

Անդրադառնալով Աժ-ում մեկնարկած 8-րդ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հնարավոր բոյկոտներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ սա քաղաքական պրոցես է և երբ պետք լինի կգան ԱԺ, երբ պետք լինի կբոյկոտեն, որպեսզի իրենց քաղաքական օրակարգն առաջ տանեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով