Ադրբեջանը Թուրքիայի կողքին է և սատարում է հրդեհների դեմ պայքարում. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր հեռախոսով քննարկել են Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարելու և փրկարարական աշխատանքներ կատարելու հարցը:

Բայրամովը հավաստիացրել է թուրք պաշտոնակցին, որ Ադրբեջանը Թուրքիայի կողքին է, և բոլոր կառույցները նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ սատարում են Թուրքիային:

«Ադրբեջանը պատրաստ է ցանկացած տեսակի օգնություն ցույց տալ Թուրքիային»,- ասել է Բայրամովը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, երկու նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով