Հունաստանի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 08:31-ին: Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովի Կոս կղզուց 60 կիլոմետր հեռավորության վրա, կղզում ապրում է ավելի քան 30 000 մարդ: Օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիքի մասին հաղորդագրություններ` նույնպես:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով