Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի |tert.am|

tert.am: Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Այս պահին ունենք 410 մարդ, որոնք տուժել են հրդեհներից: 400 մարդ դուրս է գրվել, 10-ը գտնվում է ստացիոնար բուժմանմ մեջ», – ասված է Twitter-ի հաղորդագրության մեջ:

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով