Տոկիո-2020. Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի լողի 50 մետր ազատ ոճում Բարսեղյանը գրանցեց 23,14 վայրկյան արդյունք: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Ավելի վաղ` հուլիսի 27-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով