Մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է սահմանային իրադրությանն ու շեշտել՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ կերպով սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների:

«Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը: Մենք այս առումով վերահաստատում ենք մեր մոտեցումները: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Սրանով հանդերձ՝ նաև կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,- ասաց Բաղդասարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով