Ադրբեջանական կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:
Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով