ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռևս ամբողջությամբ չօգտագերծված ներուժ։
Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարության ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են:
Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը և ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են: Ուշադրության է արժանի նաև Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տևող շվեյցարական խաղաղության մեջ»: