armenpress.am: Աֆղանստանի կառավարական ուժերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի Կալդար շրջանը:
Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
«Թալիբների մոտ 20 ահաբեկիչ ոչնչացվել է, տասնյակից ավելի վիրավոր կա, բացի այդ, նրանք լքել են այդ Կալդար շրջանը»,- ասված է երկրի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում: