armtimes.com: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր ԿԸՀ-ից ստացել են իրենց պատգամավորական մանդատները: ՀԺ-ի հարցին ի պատասխան այդ մասին տեղեկացրել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Վերջինս նշել է, որ այս անգամ որեւէ հանդիսավոր միջոցառում չեն կազմակերպել մանդատաները հանձնելու համար, կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին խնդրել են մոտենալ ԿԸՀ եւ վերցնել դրանք:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Մատինյանը ներկայացել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ վերցրել են իրենց կուսակցության եւ դաշինքի պատգամավորների մանդատները: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղն է ներկայանալու ԿԸՀ՝ վկայականները վերցնելու համար»,- ասել է Հարությունյանը: