tert.am: ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստի ընթացքում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց․
Նա նաև նշեց՝ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի անդամների և նախագահի կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ, ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է խորհուրդը։
«Սակայն, օրենքում նախատեսված համապատասախան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,-հայտարարեց Ջհանգիրյանը։