Գեղարքունիքի սահմանին փոխհհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում |1lurer.am|

1lurer.am: Գեղարքունիքի սահմանին հուլիսի 23-ին տեղի ունեցած փոխհհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթեսյանը գիտակցության է եկել, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: «Լուրեր»-ին լավ լուրը հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը: Հիմա արհեստական շնչառության սարքն անջատված է, տղան ինքնուրույն է շնչում և անգամ կարողացել է շփվել բժիշկների հետ:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով