Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:

 Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով