tert.am: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ղազախստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:
Հաղորդվում է, որ 2021 թվականի հուլիսի 24-ին, Բաթկեն շրջանի Կում-Մազար տեղանքում, Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչները «առանց ղրղզական կողմի համաձայնության» սկսել են տեղանքից ավազը մաքրելու միջոցառումներ անցկացնել:
Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները և տեղի բնակիչները: Տաջիկական կողմը չի ենթարկվել աշխատանքները դադարեցնելու ղրղզական կողմի պահանջներին: Ավելին, Տաջիկստանի քաղաքացիները փորձել են ծեծի ենթարկել Ղրղզստանի քաղաքացուն:
Շարունակությունը կարդացեք tert.am-ում