Կամերային երաժշտական թատրոնի գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 23-ին ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով