Հայաստանի հետ սահմանին նախատեսվում է կառուցել մինչև 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ. Ալիև |tert.am|

tert.am: Ներկայումս Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական ճանապարհների կառուցման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրել է minval.az կայքը:

«Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է: Նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքերով` Ադրբեջանը շատ բան ունի անելու (սահմանին) մինչև ձմռան սկիզբը: «Սա լայնածավալ աշխատանք է, այն մամուլում շատ չի լուսաբանվում: Սա հասկանալի է: Բայց ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով