Արմեն Չարչյանը կվերցնի իր պատգամավորական մանդատը. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարակվելուց հետո պաշտպան Արամ Վարդևանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքի անդամ Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը:

Նա նաև ափսոսանք հայտնեց, որ արդարադատության հասնելը երկար տևեց՝ մեկ ամիս, որի ընթացքում անարդարության վկան եղան: Վարդևանյանի համոզմամբ՝ պրոֆեսորը երբեք չպետք է կալանավորված լիներ, բայց ի վերջո արդարությունը միշտ հաղթում է:

Պաշտպանը ներկայացրեց իրադարձությունների զարգացումները՝ նկատելով, որ դատավոր Մելիքսեթյանն առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց։

Արմեն Չարչյանը ազատ կարձակվի 15 մլն դրամ գրավի դիմաց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով