Դատարանը մերժեց միջնորդությունը․ Վազգեն Մանուկյանի նկատմամբ կկիրառվի երկրից չհեռանալու խափանման միջոց |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը քիչ առաջ մերժեց Վազգեն Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանի՝ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացնելու միջնորդությունը:

Այսօր մեկնարկեց նախկին վարչապետի գործով դատական նիստը։ Նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել գործի քննությունը, քանի որ Վազգեն Մանուկյանի գործով ներգրավվել է երկրորդ փաստաբան՝ Էրիկ Ալեքսանյանը, որը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին: 

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով