Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին ժամը 21։00-ին կհրապարակի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի 2021 թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում»,- գրել է Թովմասյանը։