armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական Միության կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար: Այս մասին Շառլ Միշելն ասել է Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան առանձնացրեց փաթեթում ներառված մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:
«Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այս ուժեղ ազդակներից, որը մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի նկատմամբ վստահության ազդակ է առ այն, որ մենք միասին համատեղ սերտորեն կաշխատենք իրականացնելու համար այս ամենը, երաշխավորելու համար, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները կզգան այս ծրագրերի դրական ազդեցությունը»,- եզրափակեց Միշելը: