tert.am: Բելգիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
«Իշխանությունները հաստատել են 11 մարդու մահը, երեք փրկարար, որոնց նավակը շրջվել է ցեխային հոսքի մեջ, անհայտ կորած են համարվում», – ասված է նյութում:
Ջրհեղեղների պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի մակարդակի բարձրացմանը: Լիմբուրգում մեկ օրում տեղացել է 130 մմ տեղում, Լիեժ նահանգում՝ 150 մմ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: